Նիկոլ Փաշինյանը մեզ դավաճանել է, էլ տեղ չունենք, հիմա որ ոստիկանները նրա ձեռքը չբռնեն, այլ գան մեր ձեռքը բռնեն, մենք չենք լինի 30 հոգի, կլինենք 80 հոգի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կառավարության բակում ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Հիմա ընկերուհուս մայրը, քույրերը Ճարտարում են, ու չգիտենք՝ ինչ է կատարվում, ինքս 1992 թվականին եմ փախել, տվեցին Շահումյանը, վերցրին Շուշին: Հիմա տվեցին ամենը: Հիմա էլ այս երկաթներով եկել ու հայերին հայերից են պաշտպանում: Եկել եմ, որ թքեմ էս ոստիկանների վրա: Այսպես ապրել չի կարելի, ոչ կերածներս է կուլ գնում, մենք մեր ապրելուց չենք հասկանում: Ունեմ ծանոթներ, որ ասում են, որ դուրս չեն գալու, իրենք Ճարտարում են,  Ստեփանակերտում են , Մարտունիում են. իրենք սոված էլ են մնացել»,- ասաց նա: