ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ էթնիկ զտումների քաղաքականությանը Լեռնային Ղարաբաղում:
«Նոր ապացույցներ՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ծրագրած և կազմակերպած էթնիկ զտումներից: Սա հանդուրժում է ողջ միջազգային հանրությունը: Սա հանդուրժվում է ձեր կողմից` Բայդեն, Բլինքեն, Մակրոն, Միշել, Բորել»,- գրել է Մարուքյանը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում և հրապարակել ԼՂ տարբեր բնակավայրերից դեպի ՌԴ խաղաղապահների տեղակայման վայր բնակիչների տարհանման կադրերը։
New evidence of ethnic cleansing in Nagorno Karabakh, planned and organized by Azerbaijan. Tolerated by the entire international community. pic.twitter.com/9Mpg0s6UKT
— Edmon Marukyan (@edmarukyan) September 20, 2023





























