Այժմ, երբ  Ադրբեջանը կարող է ամբողջությամբ կլանել  Լեռնային Ղարաբաղը, հելլենիզմը բախվում է նոր մարտահրավերի։ Այս մասին գրում է Greek City Times-ը։

«Միակ բանը, որ խանգարեց Ադրբեջանին ճանաչել Թուրքիայի օկուպացրած և միայն Անկարայի կողմից ճանաչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը», Կիպրոսի և Հունաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը ճանաչելու սպառնալիքն էր։

Այս սպառնալիքն այլևս Ադրբեջանի համար վերացել է։

Ադրբեջանական դիկտատոր Իլհամ Ալիևն այս ամիս Թյուրքական պետությունների կազմակերպության նիստում ասել էր, որ Թուրքիայի օկուպացրած Կիպրոսի դրոշը ծածանվելու է Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ, նա 2022 թվականին հանդիպել է Թուրքիայի  օկուպացրած Կիպրոսի առաջնորդի հետ, իսկ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար մարզն արդեն ճանաչում է Թուրքիայի օկուպացրած Կիպրոսը։

Աթենքը համարում է, որ ադրբեջանական էներգետիկ ռեսուրսները եվրոպական տարածություն ինտեգրելով՝ ինչ-որ կերպ կզսպի Ադրբեջանին։

Փաստորեն, Հունաստանի վարչապետը անհեթեթորեն  նոր խողովակաշարն անվանեց «Արժեքների խողովակաշար», քանի որ այն թույլ տվեց Եվրոպային դիվերսիֆիկացնել իր էներգակիրները Ռուսաստանից՝ Ուկրաինայի պատերազմի համատեքստում: Այդ ժամանակվանից ի վեր եղել է 9-ամսյա սով, քաղաքացիական զոհեր և էթնիկ զտումների ենթարկված պատմական հայկական ամբողջական տարածքներ։

Հունաստանը հայերի արյան շնորհիվ կանխե՞լ է Բաքվի մտադրությունը՝ վերջնականապես ճանաչել Կիպրոսի՝ թուրքերի օկուպացրած տարածքները, թե՞ Հունաստանն օգնել և ուժեղացրել է թշնամուն»,- գրում է պարբերականը։