Արցախյան կողմը գնացել է Եվլախ՝ հանդիպելու ադրբեջանական կողմի հետ: Այս լուրը NEWS.am-ին հաստատեց իշխող խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:
«Հնարավոր է, որ արդեն մեկնարկել է հանդիպումը: Իմ տվյալներով՝ Արթուր Հարությունյանի հետ է նաև ԱԽ քարտուղար Սերգեյ Մարտիրոսյանը: Դեռևս այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- ասաց Արամ Հարությունյանը և հավելեց, որ Արցախում այժմ վիճակը չափազանց ծանր է:
Նրա խոսքով՝ այդ հանդիպումից հետո արցախցիները կհասկանան իրենց հետագա անելիքները:











