Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը շնորհավորել է ադրբեջանցի գործընկերոջը՝ Զաքիր Հասանովին, Արցախի դեմ հարձակվելու առիթով։
Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի ՊՆ-ն, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը կայացել է հինգշաբթի, թուրքական կողմի նախաձեռնությամբ։ «Գյուլերը նշել է, որ Թուրքիան, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին է»։




























