Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ուժերը բուլդոզերներ են օգտագործում Բաբ ալ-Ազիզիայի` Տրիպոլիում Մուամար Քադաֆիի նախկին նստավայրի քանդման համար:
Տեղում մարդիկ են հավաքվել, որոնք նշում են «բռնապետության խորհրդանիշի» անկումը` օդ կրակելով, մյուսները լուսանկարում են, հաղորդում է BBC-ն:
Ապստամբների հրամանատարներից մեկի խոսքով, համալիրի տարածքում քաղաքային այգի է կառուցվելու: Տեղացիները Բաբ ալ-Ազիզիայի ներքին բակն արդեն շուկա են դարձրել:




























