Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը համոզված է, որ «Բարձրյալի բարի կամքի եւ ընդհանուր ջանքերի շնորհիվ» հաջողվել է կարգավորել արյունակցական հակամարտությունների հսկայական թիվը:

Չեչնիայի մուֆթի Սուլթան Միրզաեւի խոսքով` կարգավորվել է արյունակիցների  451 կոնֆլիկտ:

Կողմերի հաշտեցմամբ զբաղվել է 2010թ. սեպտեմբերին ստեղծված  հատուկ հանձնաժողովը:

Քադիրովը հայտարարել է, որ այժմ հանձնաժողովը կցրվի: «Ընտանեկան, կենցաղային եւ այլ  կոնֆլիկտների կարգավորման խնդիրները դրվում են մուֆթիաթի ուսերին», - ավելացրել է նա:

Ազգականների հաշտեցման գործընթացը Չեչնիայում սկսվել էր դեռեւս այսօրվա ղեկավարի հոր` Ահմադ  Քադիրովի օրոք: Ինչպես մոտ 1 տարի առաջ հայտարարել էր Չեչնիայի պառլամենտի խոսնակ Դուկուվահա Աբդուրահմանովը, այդ գործընթացը շարունակվել է տարիներ շարունակ: Նրա խոսքով` դա «շատ տեւական աշխատանք է, կապված մարդկանց հետ», հայտնում է Lenta.ru-ն: