Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի խորհրդական Ֆաթիհ Ջեյլանի հետ:
Ինչպես հայտնում է SalamNews-ը, հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները, աշխարհում եւ տարածաշրջանում կատարվող իրադարձությունները, տարածաշրջանում իրագործվող էներգետիկ նախագծերը, ինչպես նաեւ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացը:
Կողմերը նաեւ քննարկել են համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:




























