ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հոկտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

Նա ընդգծել է, որ աշխատանք է տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եղել են հանդիպումներ, սպասվում են նորերը: Դեսպանը հիշեցրել է, որ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն ակտիվորեն աշխատում է իր ռուսաստանցի եւ ֆրանսիացի գործընկերների հետ, եւ որեւէ փոփոխություն նրանց աշխատանքում չի ծրագրվում:

Պատասխանելով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության եւ նրա կողմից նախաձեռնած սպառազինությունների մրցավազքի մասին հարցին, դեսպանը հիշեցրել է Դովիլում ընդունված հայտարարությունը, որում անդրադարձ կա ռազմատենչ հռետորաբանությանն ու սպառազինությունների մրցավազքին: Այդկերպ, Մինսկի խմբի երկրները հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումները: