Արցախցի 18-ամյա երիտասարդին, որի պաշտպանությունը երեկ ստանձնեցի, Քննչական կոմիտեն որոշեց տանել կալանավորման: Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Տղայի մայրն այս պահին Ստեփանակերտում է, իսկ հայրը զինվորական, որի մասին 2 օր է հարազատները տեղեկություն չունեն:

Կալանքի նիստը հավանաբար կկայանա գիշերը: Կալանավորման հիմքերը բացակայում են:

Հույս ունեմ դատարանը կմերժի կալանքի միջնորդությունը»,-նշել է նա: