Ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուն պես ռուս խաղաղապահներն ապահովել են խաղաղ բնակչության տարհանումը Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից, այդ թվում՝ անձնական տրանսպորտով, դեպի ռուսական խաղաղապահ անձնակազմի տեղակայման վայր։ Ընդհանուր առմամբ ընդունել և տեղավորվել է ավելի քան 5000 մարդ, հայտնում է ռուսական խաղաղապահ զորախումբը Telegram-ի իր ալիքում։
Ներկայում, բանակցային գործընթացի ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումից հետո խաղաղապահներ կենտրոնակայանում են շարունակում մնալ 704 մարդ, այդ թվում՝ 440 երեխա։





























