Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը բարձրաձայնել է իր տեսակետը Հայոց ցեղասպանության մասին:
Հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը դեսպանին հիշեցրել են, որ նախորդ դեսպանները ներքին խնդիրներ են ունեցել, քանի որ մասամբ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն բարձրաձայն չեն կարողացել արտահայտվել: Ի պատասխան Հեֆերնը նկատել է, որ հպարտ է Հայաստանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ներկայացնելու համար: Այնուհետ դեսպանը նկատել է, որ ապրիլի 24-ի իր հայտարարության մեջ Օբաման հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը, եւ ինքն աջակցում է այդ հայտարարությանը:
Նշենք, որ Բարաք Օբաման իր հայտարարության մեջ «Գենոցիդ» եզրույթը չէր օգտագործել, փոխարենն ասել էր «Մեծ Եղեռն»:




























