Քուվեյթի պատվիրակությունը Քուվեյթ-Ադրբեջան բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար Վալիդ Թաբաթաբաիի գլխավորությամբ այսօր այցելել է Միլլի Մեջլիս:
Ինչպես հայտնում է APA-ն, պատվիրակությանն ընդունել է խմբի ադրբեջանցի համանախագահ Չինգիզ Ասադուլաեւը:
Հանդիպումն անցել է բավական լարված մթնոլորտում, քանի որ խոսք է գնացել Աբու Բեքր մզկիթի մասին: Ասադուլաեեւը հայտարարել է, թե «այդ մզկիթում ահաբեկչություն է եղել, որի արդյունքում զոհվել եւ վիրավորվել են մարդիկ: Քննությունն առ այսօր ընթանում է, եւ դրա ավարտից հետո մզկիթի գործունեությունը կվերականգնվի»:
Աբու Բեքր մզկիթը փակվել էր 2008թ. օգոստոսին կայացած ահաբեկչությունից հետո: Մահմեդական խմբավորումները դատարան էին դիմել եւ պահանջել էին բացել այն, սակայն դեկտեմբերին դատարանը մերժել էր հայցը:




























