Թուրքիան Վրաստանի հետ նոր հսկիչ-անցակետեր է բացում: Այս մասին գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Ըստ գործակալության, Թուրքիան երկու տարվա ընթացքում, Վրաստանի, Իրանի եւ Իրաքի սահմանի մոտ կբացի 9 հսկիչ-անցակետեր:

Ըստ այդմ, Թուրքիայի կողմից նոր անցակետերի բացման նպատակը մաքսային գործընթացների պարզեցումը եւ սահմանային առեւտրի զարգացումն է: