Սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել են նաև քաղաքացիական և հասարակական նշանակության օբյեկտներ։ Այս մասին հայտնել է Արցախի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների ծառայությունը եւ հրապարակել Ստեփանակերտում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների լուսանկարներ։

«Ադրբեջանական զինուժը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցներով հարվածներ է հասցրել բնակելի շինությունների, մանկապարտեզների, դպրոցների, վնասվել են նաև ավտոմեքենաներ։ Ընդ որում, դրանց մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ կամ զինտեխնիկա չի եղել։

Կապի և տրանսպորտի բացակայության, ինչպես նաև Ստեփանակերտը շրջաններին կապող ճանապարհների արգելափակմամբ պայմանավորված՝ առայժմ հնարավոր չէ ամբողջությամբ ճշտել վնասի չափը»,– հայտնում է ԱԻՊԾ–ն։

380364099_622083430108447_8982229909926356711_n.jpg (871 KB)

381073383_622083543441769_3684393953274243064_n.jpg (547 KB)

381074010_622083746775082_8942640007678916182_n.jpg (924 KB)

381233657_622082896775167_5953680116699440940_n.jpg (729 KB)

382806361_622083166775140_6739284226314373376_n.jpg (745 KB)

382806624_622083346775122_9121255644977668180_n.jpg (581 KB)

382772045_622083093441814_7653559876608027324_n.jpg (753 KB)