Իրանը պետք է առավելագույնս օգտագործի էներգետիկ ոլորտի պոտենցիալի օգտագործման գործակիցը` արտահանման շուկաներում Իրանի ներկայությունն ընդլայնելու համար:  Այս մասին, ինչպես հաղորդում է Irib News-ը,  հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն` ավելացնելով, որ ներկայումս Իրանի եւ հարեւանների` Հայաստանի, Պակիստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրաքի եւ Աֆղանստանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալն օրական կազմում է 1,3 հազ. ՄՎտ:

«Խոսքը ոչ միայն Իրանին սահմանակից երկրներ, այլեւ դրանց հարեւան պետություններ  էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման մասին է,  քանի որ ձմռան շրջանում Իրանն արտահանման համար լավ պոտենցիալ ունի»,-հայտարարել է Նամջուն: