Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի երկու որդիները Շվեյցարական բանկերից մեկում 340 մլն դոլար ունեն: Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով Եգիպտոսի արդարադատության նախարարությանը,  հաշիվը պատկանում է 49-ամյա Ալաա եւ 47-ամյա Համալ Մուբարաքներին:

Ներկյումս Շվեյցարիայի իշխանությունները պարզում են, թե արդյոք Ալաա Մուբարաքը մասնակից է փողերի լվացմանը, որի մեջ մեղադրվում են Մուբարաքի կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նշենք, որ Կահիրեում անցկացվում է Մուբարաքի եւ նրա երկու որդիների նկատմամբ դատաքննությունը, որոնք մեղադրվում են կոռուպցիայի, ինչպես նաեւ  բողոքի ակցիաների 850 մասնակիցների սպանության մեջ:

Շվեյցարիան արդեն սառեցրել է Մուբարաքի ընտանիքին եւ ռեժիմի այլ ներկայացուցիչներին պատկանող` ընդհանուր 450 մլն դոլարի հաշիվները: