Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլա բեն Աբդել Ազիզը հոկտեմբերի 16-ին ողնաշարի վիրահատության է ենթարկվել: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», նա տեղափոխվել է Էլ Ռիյադի հիվանդանոց, վիրահատությունը հաջող է անցել:
Հիշեցնենք, որ բեն Ազիզն անցած տարի միջողային ճողվածքի երկու վիրահատություն էր տարել, սակայն դրանից հետո բողոքում էր մեջքի ցավերից:




























