Շուշիի մատույցներում տեղադրված հսկման կետում համատեղ հերթապահում են ադրբեջանական բանակի զինվորներն ու ՌԴ խաղաղապահները, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են իրադարձությունների վայրից։

Մասնավորապես, քաղաքի մատույցներից մեկում կանգնած են ադրբեջանական զորքերի զրահատեխնիկան եւ ռուս խաղաղապահների զրահագնացները։

Իրադրությունը քաղաքում հանգիստ է, ճանապարհներին պարեկում են ադրբեջանցի ոստիկանները, նշել է աղբյուրը։