Շաբաթ օրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է գրանցվել, վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։Փոխհրաձգության հետեւանքով վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող»,-ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Փաստի առթիվ քննություն է անցկացվում։