Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձի նախապատրաստման մեջ Թեհրանին մեղադրելը նպատակ ունի միմյանց դեմ հանել Իրանին եւ Սաուդյան Արաբիային, հաղորդում է Reuters-ը:

Իրանի նախագահի կարծիքով, Վաշինգտոնն այդ մեղադրանքներով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը ԱՄՆ-ի տնտեսական հիմնախնդիրներից:

Ահմադինեժադը հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները չեն պատրաստվում հետաքննել Իրանի պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությունը մահափորձի նախապատրստմանը: Նրա խոսքով, ԱՄՆ-ի մեղադրանքները միայն ծիծաղ են առաջացնում: