Ռուս զինվորականներն ուղեկցել են Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխող քաղաքացիական անձանց ավտոշարասյունները։ Այս մասին NEWS.am -ին հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկնել է 5 ավտոբուս և 41 անձնական մեքենա։
Տեղափոխվել է 311 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 102 երեխա։





























