Ռուսաստանը միաբան է Ադրբեջանի հետ։ Ֆրանսիան աջակցելու է Հայաստանի ժողովրդին։ Այս մասին TF-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Խոսելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին՝ Մակրոնը համոզվածություն  է հայտնել, որ Ռուսաստանը աջակցել է Ադրբեջանին։

Ըստ նրա, Ֆրանսիան առավելագույն ուշադրությամբ հետևում է, որպեսզի Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը։

«Մենք շարունակելու ենք քաղաքական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Հայաստանին»,- նշել է Մակրոնը։