Հոկտեմբերի 17-ին, ժամը 13.00-ին, ոստիկանություն է դիմել Տավուշի մարզի 83-ամյա մի բնակչուհի եւ հայտնել, որ իրեն բռնաբարել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, 26-ամյա մի երիտասարդ մտել է տարեց կնոջ տուն, բռնաբարել նրան, ծեծի ենթարկել եւ պատճառել վնասվածքներ՝ կնոջ հասցեին տալով հայհոյանքներ:
Կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ երիտասարդը բերման ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է նախաքննություն:




























