Նախիջեւանում ավարտվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի երկկողմ բանակցությունները, հաղորդում է «Անադոլու»-ն:

Հանդիպումը տեղի է ունեցել Նախիջեւանի Գերագույն ժողովում ՝ մամուլի համար փակ ռեժիմով եւ տեւել է մոտ մեկ ժամ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, Արցախի դեմ ագրեսիան եւ տարածաշրջանային ու գլոբալ ընթացիկ հարցեր: 

Սպասվում է, որ հանդիպման արդյունքներով Էրդողանն ու Ալիեւը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: