Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել:
ISNA գործակալությունը հաղորդում է, որ Ալի Աքբար Սալեհին եւ Ահմեթ Դավութօղլուն քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներն ու երկու երկրների հարաբերությունները: Քննարկումների շարունակման համար առաջիկայում Իրանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Թուրքիա:




























