Իրանի Հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր Աբաս քաղաքում նավթավերամշակման գործարանում պայթյունի հետեւանքով մեկ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է գործարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սեյեդ Մոհամմադ Ալի Մոջթահեդ Զադեն:

«Պատահարի հետեւանքով 5 մարդ վնասվածք է ստացել»,-ասել է նա, հաղորդում է Tasnim գործակալությունը: 

Նա հայտարարել է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին վերամշակման արտադրամասերից մեկում պլանային վթարային աշխատանքների ժամանակ։