Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, հոկտեմբերի 17-ին`ժամը 15.30-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 13 շենքի 21-րդ բնակարանում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ննջասենյակում մասամբ այրվել է մահճակալը՝ անկողնով: Տանտերը` 50-ամյա Գագիկ Խանզադյանը, ով տառապում է հոգեկան հիվանդությամբ, հանձնվել է «1-03» ծառայության աշխատակիցներին:




























