Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը։ Մաղթանքս մեկն է.  խաղաղ երկրում ապրես ու իմ ու քո Արցախ վերադառնաս.: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գորիսի ԲԿ-ի մամուլի խոսնակ Արև Աբելյանը։

Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոնը մի քանի օր է աշխատում է արտակարգ ռեժիմով և   բժշկական թիմի 24֊ժամյա  հերթապահությամբ։

«Շտապօգնության կայանը նույնպես  ծանրաբեռնված է։ Կայանի  կողմից Կոռնիձորում շուրջօրյա  հերթապահություն է իրականացվում։

Գորիսի ԲԿ֊ի սպիտակ բանակը արցախցիների կողքին է և անում է հնարավոր ամեն բան՝  մեր հայրենակիցներին առողջություն պարգևելու  գործում»,-ավելի վաղ հայտնել էին  ԲԿ-ից։