Երեւանում, հոկտեմբերի 17-ին, ժամը 04.00-ին, Մյասնիկյան պողոտայի թիվ 10 գովազդային սյան մոտ «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս արդեն հոկտեմբերի 18-ին, ժամը 05.30-ին,  Մյասնիկյան պողոտայում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է անհայտ ավտոմեքենայի, որի վարորդը  թողնելով դեպքի վայրը` մեքենայով հեռացել է:

«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննությունը: