Այսօրվա բանակցությունները բավականին կառուցողական էին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման արդյունքներով, փոխանցում է Reuters-ը։

«Այժմ ավելի շատ հնարավորություններ կան շարժվելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի միջև բանակցությունները տեղի են ունեցել Բրյուսելում՝ ԵՄ միջնորդությամբ։