ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում հայտնել է՝ Գորիսի մշակութային տանը բուժկետեր են հիմնվել, երկու ժամ առաջվա տվյալներով՝ այնտեղ օգնություն է ստացել Արցախից տեղահանված և Հայաստան տեղափոխված 700 անձ։

«Կեսից ավելին երեխաներ են։ Եղել են նաև ծննդաբերություններ, ամեն ինչ բարեհաջող է անցել»,– ասել է Ջումայանը։

Այն արցախցիներին, որոնց անհրաժեշտ է եղել հիվանդանոցային բուժօգնություն տրամադրել , տեղափոխել են բուժկենտրոններ։

«Հայաստանի հիվանդանոցներում Արցախից տեղահանված անձանց մահվան դեպքեր մինչ այս պահը չեն գրանցվել»,- ասել է առողջապահության փոխնախարարը։