Նախիջեւանում կկայանա Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:
Ինչպես հաղորդում է «Զաման» թերթը, հանդիպումը կկայանա նոյեմբերին:
Նախարարները կքննարկեն սահմանային հսկիչանցակետերի հետ կապված խնդիրները եւ այն դժվարությունները, որոնց բախվում են գործարարները:




























