Երեւանի քաղաքապետարանը ի գիտոյթւոն է ընդունել ընդդիմության իրազեկումը` հոկտեմբերի 28-ին, Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի հոկտեմբերի 17-ի որոշմամբ, ընդունվել է ի գիտություն ՀՀՇ կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի հոկտեմբերի 12-ի իրազեկումը` այս տարվա հոկտեմբերի 28-ին, ժամը 16.00-23.00-ին, Ազատության հրապարակում հավաք եւ Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:




























