Ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 74400 անձ է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը  նեիկայացնող մամուլի ասուլիսին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Հակարիի կամուրջը նույն ժամի տվյալներով հատել է 15535 տրանսպորտային միջոց։ 

55240 անձի դեպքում իրականացվել է հաշվառում։