ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր` հոկտեմբերի 18-ին, պաշտոնական այցով ժամանել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի, որպեսզի այդ երկրի նոր իշխանությունների հետ քննարկի միլիոնավոր դոլարների օգնության տրամադրման հարցը, հաղորդում է The Telegraph-ը:

Այցի ընթացքում, Քլինթոնը կհանդիպի Լիբիայի Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդել Ջալիլի հետ:

Բանակցությունների ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարը մտադիր է Անցումային ազգային խորհրդի անդամների հետ պայմանավորվել այդ երկրին լրացուցիչ 10 մլն դոլարի օգնություն տրամադրելու շուրջ` զենիթային հրթիռային համալիրների որոնման եւ ոչնչացման նպատակով:

Անցումային ազգային խորհրդի ֆինանսների եւ նավթի նախարարից ԱՄՆ-ն ակնկալում է Լիբիայի նավթային ոլորտի խնդիրների լուծում, ինչպես նաեւ Քադաֆիի օրոք կնքված նավթային պայմանագրերի հետեւում: