Բիթլիս նահանգի Գյուրոյմաք վարչական շրջանում` Թուրքիայի հարավ-արեւելքում, հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել պայթյուն:

Զոհվել է 6 մարդ, այդ թվում` երկու տարեկան երեխա: Զոհվածներից 4-ը իրավապահ մարմինների աշխատակիցներ են եղել: Մի քանի մարդ վիրավորվել է (ճշգրիտ թիվը հայտնի չէ): Ինչպես հաղորդում է РБК-ն, վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին, ռումբը գործողության մեջ է դրվել հեռակառավարմամբ:

Հետաքննության վարկածով` պատահարին կարող են առնչություն ունենալ Քուրդիստանի բանվորական կուսակցության ապստամբները, թեեւ խմբավորումներից ոչ մեկն իր վրա չի վերցնում պայթյունի իրագործման պատասխանատվությունը: