«ВКонтакте» սոցիալական ցանցում «Երջանիկ ֆերմեր» հավելվածը դադարել է գործել: Երբ օգտվողները փորձում են սկսել խաղը, հայտնվում է տեղեկացում այն մասին, թե նախագիծն այլեւս չի պաշպանվում եւ առաջարկվում է այլընտրանքային` «Երջանիկ ֆերմա» խաղը, հաղորդում է «Արգումենտի ի ֆակտի»-ն:
Նշվում է, որ հավելվածը դադարել է գոյություն ունենալ դեռ 10 օր առաջ: «Երջանիկ ֆերմեր» -ի երկրպագուների կեսն անցել է «Ֆերմային»:
i-Jet Media ընկերության հիմնադիր Ալեքսեյ Կոստարեւի խոսքով`ընկերության համար «Ֆերմերի» աջակցությունը տնտեսապես դարձել է ոչ նպատակահարմար: Սոցիալական ցանցում խաղացողների ամսական ցուցանիշը կրճատվել է մինչեւ 200 հազ. մարդ, իսկ եկամուտները օգտվողների տարանցիկ ակցիաներից` մինչեւ 6500 հազ. դոլար:




























