Աֆղանստանում բրիտանացի օդաչուն կրակ է բացել յուրայինների վրա, 9 զինվոր վիրավորվել է, հաղորդում է The Times-ը:
«Թալիբան» իսլամական շարժման գրոհայինների հետ բախումը տեղի է ունեցել Աֆղանստանի Գիլմենդ նահանգում:
Միջադեպի արդյունքում բրիտանական զինվորականները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ եւ ուղղաթիռով փոխադրվել են բրիտանական «Քեմփ Բենսթիոնի» բազա:
Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ բրիտանական ուղղաթիռի օդաչուները սխալմամբ գնդակոծել են յուրայիններին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























