ՀԱՄԱՍ-ի կառավարության ղեկավար Իսմայիլ Հանիեյի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահն ընդգծել է, որ «Շալիթի գործարքը», որը նա գնահատում է որպես պաղեստինցիների հաղթանակ Իսրայելի նկատմամբ, «սիոնիստական ռեժիմին» աննկուն դիմադրության արդյունքն է: MEHR գործակալության փոխանցմամբ` Ահմադինեժադը հայտարարել է, որ պաղեստինյան ժողովրդի հետ մեկտեղ, այդ հաղթանակը տոնում են մահմեդական բոլոր երկրները, ինչպես նաեւ աշխարհի բոլոր «ազատատենչ եւ խաղաղասեր» ժողովուրդները:
Հիշեցնենք, որ այսօր Իսրայելը Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչներին հանձնել է 477 ձերբակալված պաղեստինցիների, եւս երկու շաբաթ հետո ազատ կարձակվի պաղեստինցի կալանավորների մյուս խումբը` 550 մարդ: Դա արվում է իսրայելցի կապրալ Գիլադ Շալիթի փոխանակման դիմաց:
Շալիթը պաղեստինցի արմատականների կողմից առեւանգվել էր Գազայի հատվածի սահմանին` 2006թ. հունիսին:



























