Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը ՌԴ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հանձնել է ՌԴ Պետդումայի պատգամավորի թեկնածուի հավաստագիր: Սա առաջին դեպքն է, որ կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնողն անձամբ է ներկայանում ԿԸՀ` գրանցվելու համար:
«Ես եկել եմ այստեղ ոչ միայն որպես «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակը գլխավորող անձ` արարողությանը մասնակցելու համար, այլ ցանկանում եմ ընդգծել, որ ընտրական օրենսդրությունը տարածվում է բոլորի վրա, այդ թվում` Ռուսաստանի նախագահի, բոլոր պաշտոնատար անձանց վրա, եւ այս իմաստով բոլորը գտնվում են հավասար միանման պայմաններում: Մենք բոլորս պետք է հետեւենք օրենքի նորմերին»,- նշեց Ռուսաստանի նախագահը:
Հիշեցնենք, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցության վերջին համագումարում որոշվել էր, որ նախագահական ընտրություններում որպես թեկնածու կառաջադրվի Վլադիմիր Պուտինը, իսկ նրա հաղթանակի դեպքում կառավարությունը կգլխավորի գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:


























