Առաջիկա 5 տարիներին նավթի գները կարող են աճել: Նման կարծիք է հայտնել Միջազգային էներգետիկ գործկալության (IEA) առաջատար փորձագետ Ֆաթիհ Բիրոլը` փարիզում նախարարների եւ միջազգային էներգետիկ ընկերությունների հանդիպմանը:

Աճը կարող է պայմանավորված լինել նրանով, որ «արաբական գարունն» այս տարի խոչընդոտել է նավթային եւ գազային ոլորտում ներդրումների իրականացմանը:

Ըստ Reuters -ի` գործակալության փորձագետների կարծիքով, 2035թ-ին,  էնեգետիկ սեկտորում անհրաժեշտ ներդրումների ծավալը  պետք է կազմի 35 տրլն դոլար` միջազգային պահանջարկի ապահովման համար:

Հանդիպման ընթացքում իտալական նավթագազային Eni կոնցեռնի գլխավոր տնօրեն Պաոլո Սկարոնին նշել է, որ Լիբիայում իրավիճակը լավատեսություն է ներշնչում: Դրական սպասումներ կան նաեւ Իրանի հետ կապված, թեեւ առայժմ պարզ չէ, 2017թ-ին վերջինս կկարողանա արդյոք հասնել  ծրագրված` օրական 12 մլն բարել ցուցանիշին: