«Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը եւ «Պակիստանի թալիբների շարժում» խմբավորումը պատրաստվել են առեւանգել 23-ամյա Բիլավալ Բհուտո-Զարդարիին` հայտնի կին քաղաքական գործիչ Բենազիր Բհուտոյի որդուն:
Ոստիկանությանը հաջողվել է խափանել ծայրահեղականների ծրագրերը:
Պակիստանի կուսակացության առաջնորդ եւ կառավարության ղեկավար Բենազիր Բհուտոն զոհվել է 2007թ. դեկտեմբերին` իր համախոհների հետ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Նրա մահից հետո Պակիստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ է ընտրվել նրա որդին` Բիլավալը, իսկ համանախագահը դարձել է նրա հայրը` Ասիֆ Ալի Զարդարին, ով էլ 2008թ-ին դարձել է երկրի նախագահը:


























