YouTube-ի տեսահոսթինգում նոր Merch Store ֆունկցիա է ի հայտ եկել, որը երաժիշտներին եւ ձայնագրող ստուդիաներին թույլ է տալիս վաճառել համերգների տեմսեր, հուշանվերներ եւ օգտագործողներին առաջարկում է ներբեռնելու երաժշտություն:
Ինչպես նշում են YouTube-ի ներկայացուցիչները, տեսահոսթինգը, որը նախատեսված է ամսական ավելի քան 800 մլն օգտվողների համար, դարձել է միջնորդ` մասնագիտացված կայքերի եւ գնորդների միջեւ:
Մինչ ինտերնետ-խանութի գործարկումը` YouTube –ը գործընկերային համաձայնագրեր է կնքել մի շարք պոպուլյար կայքերի հետ:
Օրինակ` Topspin-ը վաճառելու է հուշանվերային արտադրանք եւ կազմկերպելու է հանդիպում «աստղերի» հետ, SongKick ընկերությունը առաջարկելու է համերգների տոմսեր եւ այլն:
Նորացված ծառայությունների ֆինանսական կողմն առայժմ գաղտնի է մնում: Սակայն, ինչպես գրում է TechCrunch պարբերականը, YouTube-ը գործընկերներից որոշակի տոկոսներ կպահի իրականացված գնումների համար:
Նոր ֆունկցիան հասանելի կլինի երկու շաբաթից, հաղորդում է Seorpo.Ru-ն:




























