Բրիտանացի գիտնականները 117 հազար ֆունտի չափով դրամաշնորհ են ստացել, ստիրպտիզ ակումբների եւ այլ նմանատիպ հաստատությունների` մարդկանց վրա ազդեցությունն ուսումնասիրելու համար, գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով Metro-ն:

Զվարճանքի հաստատությունների ուսումնասիրման աշխատանքների անցկացումը վստահվել է Քենթի համալսարանի գիտնական Ֆիլ Հաբարդին եւ Լինքոլնի համալսարանի գիտնական Ռեյչել Քոլոզիին:

Ավելի վաղ Ֆիլ Հաբարդը զբաղվում էր մարմնավաճառության եւ սեքս-ինդուստրիայի ուսումնասիրմամբ:

Բրիտանական իշխանությունների կարծիքով, հետազոտության արդյունքները կօգնեն իշխանության ներկայացուցիչներին ավելի գիտակ լինել սթրիփ-ակումբների ու բարերի բացման լիցենզիաներ տրամադրելիս:

Բացի այդ, պաշտոնյաները կարող են ավելի ամբողջական պատկերացում կազմել նման հաստատությունների հաջախորդների մասին:

Սեքսուալ զվարճանքների ազդեցության ուսումնասիրությունը մարդկանց տարբեր խմբերի վրա կտեւի մեկ տարի: