Պաշտոնական Բաքուն ջանքեր է գործադրում 2012-ին Սեուլում կայանալիք Միջուկային անվտանգությանը նվիրված գագաթաժողովի մասնակցության հրավեր ստանալու համար, գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` վկայակոչելով Turan-ը:
Նշենք, որ Միջուկային անվտանգության առաջին գագաթաժողովն անց է կացվել 2010- ապրիլի 12-ին, Վաշինգթոնում: Գագաթաժողովին մասնակցել են 40 երկրների, այդ թվում Հայաստանի ու Վրաստանի ղեկավարները եւ վարչապետերը: Ադրբեջանը գագաթաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել: Դա պատճառաբանվում էր նրանով, որ գագաթաժողովը նախատեսված էր Միջուկային ծրագրի մեջ ընդգրկված պետությունների համար: Սակայն դա արդարացում չէր պաշտոնական Բաքվի համար:
«Երկրորդ գագաթաժողովը անցկացվելու է 2012-ին Սեուլում: Հնարավոր է, որ դրան ներկա լինեն միայն առաջին գագաթաժողովի մասնակիցները: Մասնակիցների ցուցակն արդեն պատրաստվել է, եւ տարվում են նախապատրաստական աշխատանքները: Ադրբեջանը համառորեն պայքարում է մասնակցության հրավեր ստանալու համար: Ավելին, մի շարք ադրբեջանցի պաշտոնատար անձինք ջանքեր են գործադրում գագաթաժողովին Հայաստանի մասնակցությունը ձախողելու ուղղությամբ: Սակայն խնդիրը դեռ վերջանական լուծված չէ»,-գրում է «Ազադլըգը»:
Նշենք, որ Միջուկային անվտանգության գագաթաժողովի նպատակներից մեկը ահաբեկչության դեմ պայքարի նախապատրաստումը, ինչպես նաեւ միջուկային զենքը խաղաղ նպատակներով օգտագործելու խնդիրն է:




























