Ադրբեջանը հաստատեց, որ գերեվարված է նաև Դավիթ Բաբայանը: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է թյուրքագետ, պատմական գիտությունների թենածու Վարուժան Գեղամյանը:

«Այս պահի դրությամբ ադրբեջանցիների կողմից գերեվարված են Արցախի պետական ու ռազմական գործիչներ (հաստատված ցանկ).

  1. Ռուբեն Վարդանյան - պետնախարար
  2. Դավիթ Մանուկյան - Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ
  3. Լևոն Մնացականյան - ՊԲ նախկին հրամանատար, գեներալ
  4. Դավիթ Բաբայան - Արցախի նախկին արտգործնախարար:

Իմիջիայլոց, այս մարդկանց գերեվարումը ձեռնատու է նաև Հայաստանի դե-ֆակտո իշխանություններին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Բաբայանը հայտարարել էր, որ որոշել է հանձնվել Ադրբեջանի իշխանություններին։