Հոլիվուդյան դերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը վերադարձել է կինեմատոգրաֆ: Նյու Մեքսիկոյում նա մասնակցում է ֆիլմի նկարահանումների, որը կոչվում է «Վերջին մարտը», հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:
«Առաջին նկարահանումներն ուղղակի ֆանտաստիկ են անցել»,-գրել է Շվարցեներգերն այսօր Twitter-ի իր անձնական բլոգում:
Ըստ տեղեկությունների` «հնաոճ վեստերնի սցենարը հատուկ գրված է տարիքով տղամարդու համար (Շվարցեներգերը 64 տարեկան է)»: «Հոլիվուդ ռիփորթերի»-ի փոխանցմամբ` ֆիլմի ռեժիսորը Չժի Վուն Կիմն է` կրիմինալ դրամայի վարպետը:
Ֆիլմի սյուժեն, ինչպես հատուկ է այդ ժանրին, բավականին պարզ է. նարկոկարտելի ղեկավարն ամերիկյան դատարանից փախչում է եւ բանդայի հետ հայտնվում Մեքսիկայի սահմանին: Նրա ճանապարհի միակ խոչընդոտն է լինում սահմանամերձ բնակավայրի շերիֆը` իր անփորձ օգնականներով:




























