Ժամը 16:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 520 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 107 տրանսպորտային միջոց: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Նախորդ երեկոյից ցուցանիշը գրեթե չի փոփոխվել,  ինչը նշանակում է,  որ հիմնական մարդկային հոսքը դադարել է և առավելապես  ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք, բնակչության ավելի քիչ զանգված»,- ասաց նա։

Հաշվառված անձանց թիվը կազմում է 89 հազար 167:

Պետության կեցավայրերից օգտվել է Արցախից ՀՀ բռնի տեղահանված անձանց շուրջ  54 տոկոսը, 53 հազար 935 անձ։ 

Ժամանակավոր կացարան է ստացել՝

Արագածոտնի մարզում՝ 2454 մարդ

Արարատի մարզում` 13 հազար 50

Արմավիր` 5186

Գեղարքունիքի` 4337

Լոռի` 3263

Կոտայք` 13 հազար 297

Շիրակ 2558

Սյունիք` 5089

Վայոց Ձոր` 2134

Տավուշի մարզ` 2567։