Հայաստանի համար կարեւորագույն որոշումներն ընդունվում են առանց հանրային կարծիքի վրա հենվելու, Sputnik ռադիոյի իր հեղինակային ծրագրում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ընդունվում են որոշումներ, որոնք համազգային նշանակություն ունեն ոչ միայն այսօրվա, այլեւ ազգի պատմության համատեքստում, առանց հենվելու հանրային կարծիքի վրա, առանց հենվելու պլեբիսցիտի արդյունքների վրա։ Քիչ է, որ նրանք ընդունում են որոշումներ, որոնք հակասում են այն ամենին, ինչ ասում էին՝ ընտրությունների գնալով... Ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում, խորհուրդ չենք տալիս, չենք ասում, թե սա պետք էր անել կամ պետք չէր անել։ Սա պարզապես փաստի արձանագրում է... Հայաստանի համար բախտորոշ հարցի մասին որոշումները ընդունվել են առանց հայ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Ընդունվել են ինչ-որ տեղ արտասահմանում, Բրյուսելի եւ Փարիզի հովանու ներքո։ Մի քանի ամիս չեն հնչեցվել, ըստ երեւույթին, ներսից տեղեկատվական տեխնոլոգիաներով ապահովագրման համար, եթե ժողովրդական ցասում լինի, եւ հետո ներկայացվել են որպես արդեն կատարված եւ անխուսափելի մի բան։ Այս է դիրքորոշումը, որով Երեւանը մտել է բանակցությունների մեջ Արեւմուտքի հովանու ներքո։ Սա պետք է հասկանալ»,- ասել է Մարիա Զախարովան։





























